Շատ հարուստ մարդիկ, որպես կանոն, ձեռք են բերում այնպիսի իրեր և աքսեսուարներ, որոնք միջին հնարավորությունների տեր մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ գնել: Սակայն այդպիսի գնումներից շատերն իրականում անօգուտ են: Ձեզ ենք ներկայացնում 9 ամենաթանկարժեք իրերը, որոնց իմաստն իրականում անհայտ է:

1. Ադամանդե հեռուստացույց

Yalos ապրանքանիշի հեուստացույցը ամբողջությամբ պատված է ադամանդներով և սպիտակ ոսկու ձուլակտորներով: Դրա արժեքը $130 000 է:

2. LEGO-ի ոսկե դետալ

Այս դետալը կշռում է ավելի քան 25 գրամ: Այն ամբողջապես համապատասխանում է LEGO-ի տիպիկ դետալին և արժե $14 400:

3. Ոսկե լինզաներ

Իրական ոսկուց պատրաստված կոնտակտային լինզաները արժեն $15 000: Սրանք տեսականորեն հնարավոր է կրել, սակայն թանկարժեք քարերը կարող են վնասներ հասցնել:

4. Զուգարանի ոսկե թուղթ

Զուգարանի ոսկե, եռաշերտ թուղթը պատրաստված է 22 կարատանի ոսկուց: Հիգիենայի այս թանկարժեք պարագայի գինը $1,38 մլն է: Տարօրինակ թղթի հեղինակները՝ Toilet Paper Man բրենդի ներկայացուցիչները, հավատացնում են, որ այն կարող է ծառայել իր հիմնական օգտագործմանը:

5. Թեյի ադամանդե տուփիկ

Երբ PG Tips թեյի 75 ամյակը բոլորեց, այն արտադրող Brooke Bond ապրանքանիշը թողարկեց թեյի տուփիկ, որը պատրաստված էր ադամանդներից, իսկ դրա ներսում թեյի տերևներ և թանկարժեք քարեր էին: Ադամանդե թեյի գինը $14 000 է:

6. Շան վզկապ՝ սպիտակ ոսկուց

Love Dogs Diamonds ապրանքանիշը թողարկել է շների համար նախատեսված վզկապ՝ պատրաստված սպիտակ ոսկուց, կոկորդիլոսի բնական կաշվից, պլատինից և ադամանդներից: Այն արժե $3,2 մլն:

7. Թռչող մահճակալ

Թանկարժեք մահճակալը գտնվում է օդում՝ գետնից 40 սմ բարձրության վրա: Այս երևույթը տեղի է ունենում մագնիսների շնորհիվ: Թռչող մահճակալի գինը $1,6 միլիոն է: Այն ի վիճակի է պահելու 907 կգ քաշ:

8. Կրիկետի ադամանդե գնդակ

Այսպիսի գնդակներ 2007 թ. հասարակությանը ներկայացրեց Gitanjali Gems Limited ապրանքանիշը: Դրանց պատրաստման համար օգտագործվել է շուրջ 9 հազար ադամանդ: Այս գնդակներով պարգևատրում էին կրիկետի աշխարհի առաջնության ուժեղագույն մասնակիցներին: Գինը $68 500 է:

9. Թանկարժեք քարերով գրիչ

Գնդիկավոր գրիչ պատված է 15 կարատանոց ադամանդներով և 150 կարատանոց ռուբիններով: Եթե չափսոսաք թանկարժեք քարերը, ապա, ըստ էության, այս իրն այնքան էլ անիմաստ չէ ստեղծված. դրանով գրել կարող եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել