Հայտնի աստղերն աստղաբաշխական գումարներ են վաստակում, ու նրանցից շատերն այն վատնում են խելահեղ, շքեղ բաների վրա, ինչպիսիք են թանկարժեք մեքենաները, ինքնաթիռներն ու ուղղաթիռները կամ էլ զարդերն ու հագուստը։ Շատ դեպքերում մենք տեսնում ենք այդ ամենը, բայց կա մի բան, որի վրա հայտնի մարդիկ մեծ գումարներ են ծախսում, բայց հեռու են պահում մեր ուշադրությունից՝ նրանց տները։ Այսօր յուրահատուկ օր է․ մենք տենելու ենք մի քանի հայտնի աստղերի շքեղ տները։

Թեյլոր Սվիֆթ

1Taylor Swift

Թեյլորն ունի մի քանի տուն։ Իր կարիերայի ամենասկզբից նա որոշել է ունենալ իր տունը։ Բեվերլի Հիլսի այս տունը Թեյլորի ամենավերջին տունն է։ Այն արժի 25 միլիոն դոլար։ Տունն ունի 6 ննջասենյակ, 5 լոգասենյակ, լողավազան, թենիսի դաշտ, խոհանոց, հյուրերի սենյակ, ավտոտնակ ու շատ այգիներ։

Սմիթներ

2Will Smith

Ուիլլ Սմիթը նախընտրել է ոչ թե գնել, այլ կառուցել իր երազանքների տունը։ Տան ոճը հատուկ է հնագույն մշակույթներին։ Տունը հսկայական չափսերի է, ունի լողավազան, լիճ, թենիսի, բասկետբոլի ու վոլեյբոլի և նույնիսկ գոլֆի դաշտեր։

Մայլի Սայրուս

3Miley Cyrus

Մայլին վերջերս 4 միլիոն դոլար է ծախսել՝ իր երազանքների տունն ունենալու համար։ Այն 7-սենյականի մեծ, գեղեցիկ տուն է՝ 6 լոգասենյակով։ Տունը շրջապատված է բազմաթիվ այգիներով, ունի լողավազան, սպա, մանղալ ու գինու մառան։

Քիմ և Քանյե

4KanyeKim

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հպարտանալու տեղ ունեն իրենց տնով։ Տունն ունի 2 սպա, 2 մանղալ, լողավազան ու խնջույքների առանձին սրահ։

Ջասթին Բիբեր

5Justin Bieber

Ջասթին Բիբերն իրականում դեռ տուն չի գնել, բայց նա վարձով է ապրում տարբեր թանկարժեք ու շքեղ տներում։ Վերջին՝ ապակե տան համար նա ամսական վճարում է 60.000 դոլար։ Տան հատակը, առաստաղն ու պատուհանները պատրաստված են ապակուց։

Ռիհաննա

6Rihanna

Ռիհաննայի տունն արժի 12 միլիոն դոլար։ Այն գտնվում է Լոս Անջելեսում և ունի 7 ննջասենյակ ու 9 լոգասենյակ։ Այն այնքան մեծ է, որ երգչուհին պարբերաբար հրավիրում է ընկերներին ու ընտանիքի անդամներին՝ մնալու իր տանը։ Ամենայուրօրինակը տան տեսարանն է։ Ռիհաննան ասում է, որ արթնանում է ամեն արևածագին՝ տեսարանը վայելելու համար։ Նրա ննջասենյակում կա լողավազան՝ լուսավորությամբ ու շատրվաններով։

Լեդի Գագա

7Lady Gaga

Լեդի Գագան հայտնի է իր սկանդալային հանդերձներով ու խենթությամբ։ Նրա տունն էլ արտասովոր է։ Մալիբուի՝ 24 միլիոն դոլար արժողությամբ տունն ունի ամեն բան, ինչ կարող է անցնել մտքներովդ՝ մարզասրահ, բոուլինգի խաղասենյակներ, ձիարշավարաններ։ Այն ունի նաև լողավազան, ջակուզի, գինու մառան և այլն։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել