Երեկ՝ Yerevan Mall-ի բացօթյա հարթակում տեղի ունեցավ Fly Project-ի անվճար մենահամերգը. համերգային ծրագրերը Երևան Մոլի համար ավանդույթ են և տարին մեկ անգամ կազմակերպում է նման մասշտաբային միջոցառում երևանցիների համար: 

«Երևան հիմնականում գալիս են շատ երիտասարդ և ավելի հանրահայտ երգիչներ, ովքեր սիրված են երիտասարդության կողմից, բայց այս անգամ որոշեցինք հրավիրել մի քիչ հին և այնպիսի խմբի, ովքեր շատ մարդկանց մոտ նոստալգիա են առաջացնում: Մեզ մոտ նրանք շատ սիրված են, քանի որ Երևանի գրեթե բոլոր ակումբներում հնչում է նրանց երաժշտությունը՝ ռիթմիկ պարային և ամենակարևորը՝ մի քիչ տարբերվող»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշում է Երեւան Մոլի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը: 

Խմբի երգացանկում հին և սիրված երգերն էին, բայց հատուկ երևանցիների համար նրանք նոր երգի պրեմիերա արեցին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել