Tert.am-ը գրում է.
 Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի,  Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի,  Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
 Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներից երկուսը՝ Արամ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը, մյուս 16-ի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել նիստերի դահլիճից վեց ժամով հեռացում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: 
 Պաշտպանները միջնորդեցին դատարան բերել ամբաստայանլերին, այլապես իրենք թույլտվություն չունեն առանց նրանց ներկայության մնալ նիստերի դահլիճում: Դատարանը բավարարեց միջնորդությունը և հայտարարեց մեկ ժամ ընդմիջում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել