Բացի ոչ էսթետիկ տեսքից՝ բեղիկները կարող են խոսել էնդոկրին համակարգի հիվանդությունների, անպտղության, վիժման, ուռուցքի, ձվարանների հիվանդության մասին: BlogNews-ի այս խորհուրդները կօգնեն իմանալ՝ ինչպես տնային պայմաններում վերացնել դեմքի անցանկալի մազերը և որ մեթոդին է ավելի լավ դիմել:
Անտեսում
Առավելությունները: Բեղիկները հոգնեցնող երկրպագուների դեմ պայքարի հրաշալի միջոց են:
Թերությունները: Շատ կանայք ձևացնում են, թե չեն նկատում շրթունքի վերևի սև մազերը, բայց դա չի նշանակում, որ դրանք անտեսանելի են շրջապատողների համար: Բեղիկները մթագնում են դեմքի գեղեցկությունը:
Ածելի
Առավելությունները: Արագ է, հեշտ և առանց մեծ ծախսի:
Թերությունները: Դեմքի մազերը սափրելու գաղափարն ամենալավը չէ: Դրանից հետո նոսր մազերը կխտանան, բարակ մաշկդ կգրգռվի, կառաջանան ներաճած մազեր, ցան, չեն բացառվում ածելիով կտրվածքները: Իսկ արդյունքը երկարատև չէ՝ մի քանի օր անց նորից ստիպված կլինես կրկնել պրոցեդուրան:
Նրբունելի
Առավելությունները: Որակյալ պրոֆեսիոնալ նրբունելու միջոցով կարելի է ցանկացած երկարության մազ պոկել: Մազերը նորից կաճեն 4 շաբաթ անց:
Թերությունները: Սա ցավոտ պրոցեդուրա է, կարող է գրգռվածություն, բորբոքում, պզուկներ առաջացնել: Դրանից հետո մազերը թեև ավելի բարակ, բայց տարբեր ուղղություններով են աճում:
Ջրածնի պերօքսիդ
Առավելությունները: Ջրածնի պերօքսիդը բացարձակ անցավ կգունաթափի մազերը: Մազերը կդառնան բաց գույնի, նուրբ, չոր և աննկատ:
Թերությունները: Հարմար է միայն նրանց համար, ովքեր քիչ մազեր ունեն: Մաշկն արագ ընտելանում է այդ պրոցեդուրային, և արդյունքը թուլանում է:
Մեղրամոմ
Առավելությունները: Մազահեռացան բավական անվնաս միջոց է: Ժամանակ և փող է խնայում, դեմքի մազերը վերացնում է 2 շաբաթով:
Թերությունները: Մեղրամոմը պետք է շատ զգույշ կիրառել՝ մի շարք կանոններ պահպանելով: Հնարավոր է այրվածք, եթե մեղրամոմը շատ տաք լինի: Մեղրամոմի ժապավենների պատռվելու դեպքում մաշկը վնասվում և կարմրում է:
Շուգարինգ
Առավելությունները: Այս պրոցեդուրան առաջարկում է գեղեցկության սրահների մեծ մասը, քանի որ այն դրական արդյունք է ունենում: Շուգարինգ անում են ամսական 1 անգամ:
Թերությունները: Առաջին անգամից կարող է չստացվել: Պետք է վարժվել և սովորել շուգարինգի համար խառնուրդ պատրաստել: