Life.panorama.am-ը գրում է.

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Առաջին համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում է, որ մինչև հիվանդանոց հասնելը 70-ամյա հոգեբանն արդեն կրիտիկական չափով արյուն էր կորցրել: Բժշկի փոխանցմամբ՝ տուժածի դեմքին ու վերին վերջույթներին բազմաթիվ կտրած վերքեր կան: Վիրահատական միջամտությունից հետո արնահոսությունը դադարել է, արյան փոխներարկում է կատարվել:

«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիվանդը 3 տարի առաջ սուր ինֆարկտ էր ստացել, ենթարկվել սրտի ստենտավորման»,-նշել է Բաբլումյանը՝ հավելելով, որ Պողոսյանի մոտ կրկին ինֆարկտ է զարգացել: Նշենք, որ այսօր ժամը 14.00-ի սահմաններում այցելուներից մեկը հոգեբանի գրասենյակում կտրող ծակող գործիքով տասնյակ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին և վերջույթներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել