Tert.am-ը գրում է.

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով «Արմենիա» հեռուստաընկերության «R–Էվոլյուցիա» հաղորդմանը Նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի մասին, ասաց որ իր համար այն բացառիկ ազնիվ ելույթ էր։

«Ինձ համար նախագահի ելույթը բացառիկ ազնիվ էր, բացառությամբ ներքաղաքական վարչապետի հարցի հետ կապված, չնայած այդտեղ էլ կա ազնվություն, որովհետև ենթադրվում է, որ որոշում չկա»,– ասաց նա:

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ին, զենքի մատարակարարմանը, Արցախի հարցին, կարծում եմ՝ ավելի քան բաց ասվեց, որը երբեք այսքան բաց չէր ասվել: Լավ է, վատ է, բայց պատասխանները տրվեցին հարցի՝ աշխարհը ուզենք, թե չուզենք ցինիկ պրագմատիկ է դարձել»,-ասաց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել