Բրիտանացի երաժիշտ սըր Էլթոն Ջոնի նախկին՝ 1972 թվականի արտադրության Ferrari 365 GTB/4 Daytona մեքենան վաճառքի են հանել:

Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, աճուրդը կազմակերպում է Silverstone-ը: Մեքենայի արժեքը գնահատվում է 599 000-655 000 եվրո:

Սուպերքարն արտիստին է պատկանել 1973-1975 թվականներին: Ավելի ուշ այն վաճառվել է մասնավոր հավաքածուի տիրոջը: Մեքենայի վազքը 100 000 կմ է, վիճակը գնահատվում է հոյակապ:

Տեխնիկական հատկություններից հայտնի է, որ մեքենան համալրված է 4.4 լիտր ծավալով և 352 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչով, որն աշխատում է 5 աստիճան փոխանցման տուփի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել