ՀՀ կառավարությունը «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր»-ին կթույլատրի 2017-2018 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագիրն անգլերենով` 3 տարի ժամկետով:

Ինչպես հաղորդում է՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է կրթական հաստատությանը տրված օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվության եռամյա ժամկետը նոր ուսումնական տարվա սկզբին ավարտվելու հետ կապված այն ևս երեք տարով երկարաձգելու հարցը օրենսդրությանը համապատասխան կարգավորելու, ինչպես նաև ընկերության փոփոխված անվանմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

2016-2017 ուստարում ՄԲ Դիպլոմային ծրագիրն ավարտում են 6 սաներ, որոնք արդեն իսկ հանձնել են ավարտական քննությունները: Նշված երկու տարիների ՄԲ Դիպլոմային ծրագրի բոլոր 18 շրջանավարտներն էլ ընդունվել են արտերկրի բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից 5-ին տրամադրվել է 100 տոկոս և 2-ին՝ 50 տոկոս կրթաթոշակ:

2016-2017 ուստարվա ավարտին ճեմարանն ունի ՄԲ Դիպլոմային ծրագրի 2-րդ կուրս (12-րդ դասարան) փոխադրված 14 սան:

Հաշվի առնելով արձանագրված վերը նշված արդյունքները, ակնկալվում է, որ ճեմարանը շարունակաբար իրականացնելով ՄԲ Դիպլոմային ծրագիրը, կապահովի միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել