Չնայած տղամարդիկ կանանց համեմատությամբ շատ ավելի ազատ են արտահայտում իրենց մտքերը, սակայն միշտ չէ, որ նրանք բարձրաձայնում են այն, ինչի մասին մտածում են։ Կան բաներ, որ տղամարդիկ ակնկալում են կնոջից, սակայն չեն ասում դրա մասին։ Բանն այն է, որ նրանք չեն էլ գիտակցում իրենց այդ ցանկությունների մասին, մինչև այն պահը, երբ ստանում են դա կնոջից։ Ենթագիտակցությունն այստեղ մեծ դեր է խաղում։ Նրա մտքերն ու ցանկությունները հասկանալն ամեն դեպքում կօգնի բարելավել հարաբերությունները ու երջանկացնել նրան։

Ցույց տալ նրան Ձեր հարգանքը

Սա առաջին բանն է, որ անհրաժեշտ է բոլոր տղաներին հարաբերություններում, բայց ոչ բոլոր աղջիկներն են հասկանում դրա նշանակությունը։ Եթե ուզում եք ցույց տալ Ձեր ընկերոջը, որ հարգում եք նրան, ապացուցե՛ք նրան, որ նրա մտքերը, որոշումներն ու զգացմունքները կարևոր են ու մեծ դեր են խաղում։

Նրանից օգնություն խնդրել

Դուք ուժեղ, անկախ կին եք ու ինքներդ կարող եք 4 տոպրակ քաշ տալ, սարքել անսարք էլեկտրոնիկան և այլն։ Հավատացե՛ք, այդպես ճիշտ չէ. թողե՛ք, որ Ձեր տղամարդն ապացուցի, որ տղամարդ է, ցույց տա իր ուժն ու օգնի Ձեզ։

Հաճոյախոսել նրան

Որքան էլ աղջիկներին հաճելի է կոմպլիմենտներ լսել, չպետք է մոռանալ նաև Ձեր տղամարդուն հաճոյախոսություններ անել։ Եղե՛ք անկեղծ, ցույց տվե՛ք՝ որքան եք գնահատում նրան, հաճելի խոսքերով։

Լինել ընկեր

Հարաբերություններում կարևոր է փոխադարձ աջակցությունը։ Նույնիսկ ամենաուժեղ տղամարդն ուզում է համոզվել, որ կա մեկը, ով նրա հետ կլինի միշտ՝ նույնիսկ, երբ նա սխալվի։ Ցույց տվե՛ք նրան, որ հպարտանում եք նրանով ու կտեսնեք՝ որքան կուրախանա ու կգնահատի դա Ձեր տղամարդը։

Ջանք թափել

Թողե՛ք, որ Ձեր տղամարդը իմանա, որ Դուք ամեն բան անում եք՝ նրա աչքին ավելի լավը դառնալու համար։

Հարցնել խորհուրդ

Երբ տատանվում եք որևէ կարևոր բանի շուրջ, հիանալի տարբերակ է հարցնել Ձեր տղամարդու կարծիքը։ Յուրաքանչյուր տղամարդ ուզում է, որ իր կարծիքը դեր խաղա կնոջ կյանքում ու նա կարևորի իր մտքերը։

Այնպես անել, որ նա իրեն գնահատված զգա

Միշտ շնորհակալ եղե՛ք տղամարդուց՝ նրա արած հաճելի քայլերի համար։ Պարգևատրե՛ք նրան Ձեր ժպիտով կամ համբույրով, որպեսզի նա իմանա, որ Դուք գնահատում եք այն, ինչ նա անում է Ձեզ համար։

Թողնել նրան իրեն անկախ զգալ

Այո՛, սա դժվար է հատկապես այն դեպքում, երբ հարաբերություններն օրինականացվում են։ Բայց սա չի նշանակում թողնել նրան մենակ ու գաղտնի խանդից մեռնել։ Պարզապես պետք է հիշել, որ տղամարդիկ ուզում են ժամանակ անցկացնել ընկերների հետ, անել տղայական բաներ, որ աղջիկները չեն հասկանա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել