«Կոզա Նոստրայի 10 պատվիրանները» (անգլ. Ten Commandments)

Ոչ պաշտոնական օրենքների շարք, որին պետք է հետևեն մաֆիայի բոլոր անդամները:

Առաջին անգամ այս փաստաթուղթն ի հայտ եկավ 2007-ի նոյեմբերի 5-ին «Կոզա Նոստրայի» ազդեցիկ անդամ Սալվատորե Լո Պիկկոլոյի (Salvatore Lo Piccolo (англ.)) ձերբակալության ժամանակ:

Ինչպես հետագայում պարզվեց, նա էր նախկին «կնքահայր» Բերնարդո Պրովենցանոյից ժառանգել մաֆիայի ղեկը:

Փաստաթուղթը պահվում էր կաշվե պայուսակում ձերբակալվածի այլ փաստաթղթերի հետ միասին:

Պատվիրանների մեջ մտնում են հետևյալ տասը`

Salvatore Lo Piccolo shortly after his arrest, at Palermos central police station, in Sicily, November 2007

1. Ոչ ոք իրավունք չունի մոտենալու և ներկայանալու որևէ «մեր» բարեկամի: Նրան պետք է ներկայացնի մի այլ մեր բարեկամ:

2. Ոչ ոք չի նայում ընկերների կանանց:

3. Մի թույլ տվեք, որ Ձեզ տեսնեն ոստիկանի ընկերակցությամբ:

4. Մի հաճախեք ակումբներ և բարեր:

5. Ձեր պարտքն է միշտ լինել «Կոզա Նոստրայի» տրամադրության տակ, անգամ, եթե Ձեր կինը ծննդաբերում է:

6. Միշտ ներկայանալ ժամադրությանը ճիշտ ժամանակին:

7. Սեփական կնոջը վերաբերվել հարգալից:

8. Եթե Ձեզ խնդրում են ցանկացած տեղեկություն տալ, պատասխանեք ճշմարիտ:

9. Չի կարելի յուրացնել «Կոզա Նոստրայի» մեկ ուրիշ անդամին կամ նրա բարեկամին պատկանող փողերը:

10. «Կոզա Նոստրայի» անդամ չեն կարող դառնալ հետևյալ մարդիկ՝ նրանք, ում մտերիմ բարեկամը ծառայում է ոստիկանությունում, նրանք՝ ում բարեկամը(ուհին) դավաճանում է կնոջը (ամուսնուն), նրանք, ովքեր իրենց պահում են հիմարի նման և չեն հետևում բարոյական սկզբունքներին:

Այլ տեղեկություններով՝ «Տասը պատվիրաններն» այդքան էլ հին չեն և գրվել են Լո Պիկկոլոյի կողմից՝ երիտասարդ սերնդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել