Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Միլոսլավ Լյուդվիկի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի գլխավորած պատվիրակությունը  մեկնել է Պրահա` առողջապահության ոլորտում հայ-չեխական համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները քննարկելու, ինչպես նաև այնտեղ կայանալիք Չինաստանի ներդրումային համաժողով-2017 միջոցառմանը մասնակցելու նպատակով: 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, համաժողովին  հրավիրված Չինաստանի ու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 16 երկրի բարձրաստիճան քաղաքական գործիչները, դիվանագետերը և գործարարները կքննարկեն Չինաստան-Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել