Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողների վարժանքներին, որոնք անցկացվում են Ռումինիայի Չինկու զորավարժարանում: 

Վարժանքներին հետևում են Ռումինիայի նախագահ Կլաուս Իոանիսը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելը:

Վարժանքների ընթացքում Ռումինիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Հայաստանի և Խորվաթիայի զինծառայողները հրաձգություն են կատարել ամերիկյան և ռումինական օդանավերի աջակցությամբ:

Վարժանքները սկսվել են այս շաբաթ և կտևեն մինչև հուլիսի 20-ը: Դրանց մասնակցում են 25 հազար զինվորականներ՝ ավելի քան 20 դաշնակից և գործընկեր երկրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել