Ինչու՞ Կարթագենը պարտվեց Հռոմին։ Ինչու՞ կործանվեց փյունիկյան քաղաքակրթության նշանավոր կենտրոնը։ Կարող ենք մի շարք պատճառներ բերել, բայց հիմնական պատճառն այն էր, որ, կարևորագույն պահին, Կարթագենի առևտրա-օլիգարխիկ վերնախավը չաջակցեց Հաննիբալին և Հռոմ չուղարկեց այդքան անհրաժեշտ ռազմական և ֆինանսական օգնությունը, ինչի արդյունքում Հաննիբալը ստիպված վերադարձավ Կարթագեն, որտեղ վերջնականապես պարտվեց, իսկ ավելի ուշ, ինչպես գիտենք, հռոմեացիները Կարթագենը նվաճեցին և հողին հավասարեցրին․․․ Կարթագենը պարտվեց, որովհետև առևտրական տեսակը հաղթեց ազնվական տեսակին։ 
Եվ նույն խնդիրն էլ Հայաստանում է։ Մենք կշարունակենք անկում ապրել, քանի դեռ հայի առևտրական տեսակը հաղթում է ազնվական տեսակին, քանի դեռ առևտրական մտածելակերպը գերիշխում է մեր ուղեղներում և մեր գործերում։ Չմոռանանք, որ թուրքը միշտ էլ սիրել է գործ բռնել հայի առևտրական տեսակի հետ և սարսափել՝ Հայի ազնվական տեսակից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել