Չկա քաղաքի մթնոլորտը զգալու ավելի լավ եղանակ, քան երկար զբոսանքներ անցկացնելը դրա փողոցներով՝ մի կողմ թողնելով մեքենաներն ու հարմար կոշիկներ հագնելով: Մենք առանձնացրել ենք լավագույն քաղաքները, որոնք առավել հետաքրքիր են ոտքով զբոսնելու համար:

1. Մյունխեն, Գերմանիա

Մյունխենն առանձնանում է իր հարմարավետ ենթակառուցվածքով, քանի որ այստեղ շատ են անցորդային փողոցները և փորագրված, հետաքրքրություն առաջացնող շինությունները: Լավ ժամանակ անցկացնելու համար անհրաժեշտ է այցելել Անգլիական այգի, որտեղ հարմարավետ հանգստի համար կան փոքրիկ լճակներ, ծերերի համար նախատեսված նստարաններ, աղմկոտ գարեջրատներ և անգամ ճապոնական թեյարան:

2. Կիոտո, Ճապոնիա

Չնայած այն բանին, որ քաղաքը շրջափակված է սարերով, այն գտնվում է հարթ լանդշաֆտի վրա: Կիոտոյի հարմարավետությունը կայանում է նրանում, որ քաղաքի կառուցվածքի մեջ մտնում  է փողոցների ցանցանման համակարգը: Առավել խոշոր տեսարժան վայրերը գտնվում են Հիգասիյամա շրջանում, այդ պատճառով էլ քաղաքի հյուրերը ստիպված չեն լինի երկար քայլել:

3. Հելսինկի, Ֆինլանդիա

Հելսինկիի տեղի կառավարությունները շատ ջանք են գործադրել, որպեսզի քաղաքն առավել հարմարավետ դարձնեն ոտքով քայլելու համար: Այստեղ թաղամասերից բոլորն իրար կապված են, այնպես որ հնարավոր է ազատ տեղաշարժվել: Հելսինկիում անհրաժեշտ է անպայման այցելել տեղի խորհրդանշական տաճարը, ինչպես նաև մտնել խանութները, ռեստորաններ և բարեր, որտեղ հրաշալի ժամանակ կանցկացնեք:

4. Բորդո, Ֆրանսիա

Եթե ցանկանում եք Բորդո այցելել տեղի անմահական գինիներն ըմպելու համար, ապա փորձեք նաև զբոսնել քաղաքի փողոցներով և հիանալ դրա ճարտարապետությամբ ու պատմական արձաններով, ինչպես նաև գինու հետ մեկտեղ ճաշակել ֆրանսիական խոհանոցի ուտեստները:

5. Ֆլորենցիա, Իտալիա

Իր չափերի պատճառով Ֆլորենցիան հնարավոր է ամբողջությամբ անցնել ոտքով ընդամենը մեկ ժամում: Պատմական կենտրոնում փողոցների մեծ մասը հետիոտնային են, սակայն բացառություն են կազմում մի քանի հրապարակներ, որոնք բաց են ավտոտրանսպորտների համար:

6. Նյու Յորք, ԱՄՆ

Ցանցանման ենթակառուցվածքի շնորհիվ այստեղ մոլորվել գրեթե հնարավոր չէ: Ոտքով հեշտությամբ կարող եք անցնել Մանհեթենից մինչև Փոքր Իտալիա: Եթե չեք ցանկանում ողջ օրվա ընթացքում քայլել, ապա կարող եք նաև մետրոյից օգտվել:

7. Պերտ, Ավստրալիա

Այս վայրը հայտնի է ոչ միայն իր հրաշալի եղանակի և գոործող լողափերի համար, այլև այն բանի, որ Պերտը համարվում է մշակութային կենտրոն: Քաղաքի փոքրիկ աղմկոտ փողոցներում կարող եք գտնել բազմաթիվ բարեր և ռեստորաններ: Կամ էլ կարող եք ՊԵրտի վառ կանաչ այգիներում զբոսնել:

8. Վանկուվեր, Կանադա

Կանադական այս քաղաքը զբոսաշրջային հիթ է համարվում այն բանի շնորհիվ, որ շրջապատված է Հյուսիսային ափի լեռներով, ծովով և բնության հրաշալի տեսարաններով: Այստեղ կատարելապես միաձուլված են բնության հրաշագեղությունն ու քաղաքային տարրերը:

9. Սան-Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Սան-Ֆրանցիսկոն իդեալական քաղաք է նրանց համար, ովքեր չեն հրաժարվի գեղեցիկ, կարմիր կառույցներով շրջափակված վայրերում զբոսնելուց: Զբոսաշրջիկներին գրավում է նաև Կալիֆոռնիայի մշտական արևային եղանակը:

10. Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ուրուգվայի մայրաքաղաքը բավականին մեծ հրապարակ ունի, որը հարմար է այնտեղ զբոսնելու համար: Մոնտեվիդեոյում Ձեզ կզարմացնեն ճարտարապետական հրաշալի հնարքները, գեղեցիկ հրապարակներն ու տեղի երաժիշտները, որոնք միշտ պատրաստ են սերենադ նվագել ցանկացողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել