Շանհայի առևտրի կենտրոններից մեկում պահախցիկներ են բացվել, որտեղ կանայք կարող են պահ տալ իրենց ուղեկիցներին, որոնք չեն ուզում շրջել խանութներում՝ գրում է BBC News-ը:

Յուրաքանչյուր տղամարդու համար նախատեսված է առանձին ապակե խուց՝ աթոռով և համակարգչով, որտեղ տեղադրված են 1990-ականների խաղեր: Առաջին մի քանի ամիսների ընթացքում ծառայությունը անվճար կգործի: Հետագայում ծառայությունից պարբերաբար օգտվողները ստիպված կլինեն որոշակի կանխավճար մուծել բջջային հեռախոսի միջոցով:
 Ծառայություններից օգտված տղամարդիկ հիմնականում գոհ են եղել, նրանցից մեկն էլ առաջարկել է, որ ներսում օդափոխիչ համակարգ տեղադրվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել