Մարդուն բնորոշ է սխալվելը: Եթե դուք արվեստը գնահատում եք և հաճախ եք թանգարաններ այցելում, հավանաբար մտածում եք՝ ինչ կլինի, եթե պատահաբար արվեստի գործ վնասեք: Թե ինչ կլինի, կպատմենք ստորև:

Իրականում մեծ է հավանականությունը, որ նմուշները վնասելը ոչ մի կերպ չի անդրադառնա ձեզ վրա:

Բնականաբար, պետք է քաջություն հավաքեք և թանգարանի ղեկավարությանը հայտնեք արվեստի գործը վնասելու մասին: Այսքանով հարցը կվերջանա:

Բանն այն է, որ թանգարանները շատ լավ ապահովագրված են նման դեպքերից: Ապահովագրական վճարների մոտ 10%-ը կապված է այցելուների հասցրած վնասի հետ: Նմուշները մեծամասամբ վնասվում են տեղափոխելու, պահելու ժամանակ կամ թանգարանի աշխատակազմի կողմից:

Այնպես որ, մի մտահոգվեք, եթե հանկարծ թանգարանային նմուշ վնասեք: Պարզապես անմիջապես այդ մասին տեղեկացրեք պատասխանատու անձին: Հենց թանգարանը տեղեկանա դեպքի մասին, կկարողանա հաշիվ ներկայացնել ապահովագրական ընկերությանը:

Դուք կարող եք այլ կերպ վարվել և փախչել «հանցանքի վայրից», բայց դա անմտություն է: Հսկող համակարգի շնորհիվ ձեզ, միևնույն է, կգտնեն և հենց գտնեն, իրավիճակն ավելի ստորացուցիչ և անհարմար կլինի: Հետևանքներն էլ ամեն դեպքում նույնը կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել