Հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» վճարումների դեմ հայցի առաջին քննությունը։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը տեղեկացրել էր, որ հիմնավորումներ են ներկայացրել առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը հարստահարում է քաղաքացիներին՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը։

Սաքունցի՝ ՀՀ-ին մեղադրանքներ ներկայացնելուց հետո ուշադրություն դարձնենք 1000 դրամների հիմնադրամի հաշվետվությանը։ Եվ այսպես, հիմնադրամին փոխանցվող գումարների արդյունքում հավաքագրվել է 2,3 մլրդ դրամ, որից զոհվածների ընտանիքներին արդեն հատուցվել է 162 մլն դրամ յուրաքանչյուրին 10 մլն դրամ և ամենամսյա 200 հզր դրամ։

Եթե հիմնադրամի միջոցով լուծվել է սոցիալական լուրջ խնդիր, հետևաբար ինչի՞ դեմ են պայքարում սաքունցները։ Այն, որ այս գրասենյակի ղեկավարն աչքի է ընկել բազմապիսի հակապետական գործողություններով, ադրբեջանական կինոփառատոներին աջակցությամբ, մի տեղ հասկանալի է, բայց կոնկրետ այս թեմայով Սաքունցն ի՞նչ «պրիտենզիա» ունի։

Սաքունցը վաղուց իրավապաշտպանի դիրքերից տեղափոխվել է անհասկանալի հարթություն։ Շատ ժամանակ անհասկանալի է նրա հանրային ակտիվությունը։ Արևմտյան տերերին ծառայելու ու շեֆերին գոհացնելու ճանապարհին մոռանում է անգամ, թե ինչի համար էր հայտնվել հանրային դաշտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել