Slaq.am-ը գրում է.

Գերմանական Բավարիա երկրամասի Ինգոլշտադտ քաղաքի դատարանը հրահանգել է նիստերի դահլիճ բերել կատվին, որը կծել է իր տիրուհու հարևանուհու ոտքը: Այս մասին հայտնում է Die Welt պարբերականը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեկոյան զբոսանքի ժամանակ կենդանին «հարձակվել է կնոջ վրա և կծել նրա ոտքը»: Վերքի բորբոքման հետևանքով տուժածի բուժումը երկարաձգվել է, և կինը դատարանի միջոցով մոտ 2.7 հազար եվրո փոխհատուցում է պահանջել բժշկական ծառայությունների համար: 

Նշվում է, որ «կատուն չի կարողացել ցուցմունք տալ դատարանում» և նիստերի դահլիճ է բերվել՝ համոզվելու, թե ինչքան է նա ագրեսիվ: Կատվի տիրուհու խոսքով՝ կենդանին շատ բարի և ընկերասեր է: 

Դատավարությունն ավարտվել է խաղաղ համաձայնությամբ. կատվի տիրուհին համաձայնել է վճարել պահանջվող գումարի կեսն այն պայմանով, որ ապահովագրական ըներությունը, որում գրանցված է իր կատուն, կփոխհատուցի անհրաժեշտ գումարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել