Չինական Չունցին քաղաքում որպես գնացքի ուղեկցորդ աշխատող 29-ամյա Սյուն մի տարեց կնոջ կյանք է փրկել սեփական ոտքի հաշվին: Տղայի խոսքերով՝ նա տեսել է, թե ինչպես է տատիկն անցնում ռելսերն այն պահին, երբ իրենց գնացքը, ուր որ է, մոտենում էր այդ հատվածին: Տղան արգելակել է գնացքը, ազդանշան տվել, բայց տատիկն ուղղակի քարացել, մնացել էր տեղում: Եվ քանի որ գնացքը միանգամից չի հասցրել կանգ առնել, տղան թռել է վագոնից և կնոջը ռելսերից մի կողմ հրել, բայց չի հասցրել փրկել իր աջ ոտքը:
Ինչպես հետո է պարզվել, կինը լսողության հետ խնդիրներ ուներ, բայց անհասկանալի է, թե ինչու էր նա արհամարհել նախազգուշացնող նշանները:
Միջադեպի վայրը՝
Ահա այսպես ծեր կինը երախտապարտ եղավ իր կյանքը փրկած երիտասարդին. 
  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել