Ադրբեջանն իրականում բավականին դժվար իրավիճակում է հայտնվել: Նա չի կարող թույլ տալ, որպեսզի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, քանի որ հայկական կողմը օգտագործելու է դրանք ստատուս քվոն ամրապնդելու համար: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտելը հայկական կողմի համար բանակցային գործընթացը տորպեդավորելու հրաշալի հնարավորություն է ստեղծում: 
Ռազմական դիվանագիտությունը ևս ցանկալի արդյունքներ չի ապահովում: Ապրիլից հետո դիվերսիոն պատերազմ վարել, փաստորեն, այլևս հնարավոր չէ: Հրետանային պատերազմի պարագայում էլ հայկական կողմը անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ նկատելի առավելություն ունի:
Փաստորեն, լայնամասշտաբ պատերազմը միակ տարբերակն է մնում Ադրբեջանի համար, եթե նա ցանկանում է փոխել ստատուս քվոն: Սակայն այդպիսի որոշում կայացնելը, կարծում եմ, այդքան էլ հեշտ չէ: Դրա համար, ասած ռուսը, ստալնիյե յայցա նուժնը:
Մի խոսքով՝ հայկական կողմի համար հիմա ավելի ձեռնտու իրավիճակ է ստեղծվել: Բայց վստահ չեմ, որ մեր ապիկար իշխանությունները կարողանալու են օգտվել դրանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել