Ճյուղավորված ծայրերը բոլոր կանանց և աղջիկներին քաջ ծանոթ խնդիր է: Այս խնդրից հատկապես տառապում են երկար մազեր ունեցեղները: Դրանք անառողջ տեսք են հաղորդում ոջղ մազերին, սակայն կա տարբերակ այս խնդրին վերջ տալու:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 4 եղանակ վնասված և ճյուղավորված մազերին առողջ տեսք հաղորդելու համար:

Ընկուզային դիմակ

Բաղադրիչներ`

  • 20 գրամ ընկուզեղեն

  • 1 թեյի գդալ ձեթ

Ինչպե՞ս պատրաստել`

  • Բլենդերի օգնությամբ ընկուզեղենը փոշու վերածեք: Իրար խառնեք ստացված փոշին և ձեթը:

Ինչպե՞ս օգտագործել`

  • Քսեք ստացված քսուքը մազերի ծայրերին և թողեք 20-30 րոպե, այնուհետև լվացեք ջրով:

Մեղրաձվային դիմակ

Բաղադրիչներ`

  • 1 ձվի դեղնուց

  • 1 թեյի գդալ մեղր

  • 2 ճաշի գդալ ձեթ

Ինչպե՞ս պատրաստել`

  • Հարեք դեղնուցն ու մեղրը, ապա ավելացրեք ձեթն ու խառնեք:

Ինչպե՞ս օգտագործել`

  • Քսեք ստացված քսուքը մազերի ողջ երկայնքով, մերսող շարժումներով քսեք այն արմատներին 3-5 րոպե: Ապա մազերը կոս հավաքեք, մազերին հագցրեք լոգանքի գլխարկ և փաթաթեք սրբիչը: Գոլ ջրով լվացեք մազերը 30 րոպե անց:

Բուժիչ կանաչ դիմակ

Բաղադրիչներ՝

  • 25 գրամ անգույն խնա

  • 1 թեյի գդալ ձեթ

Ինչպե՞ս պատրաստել՝

  • 1:3 հարաբերակցությամբ խնան ու եռման ջուրը խառնեք իրար, ավելացրեք ձեթը և լավ խառնեք, քսուքը թողեք 15 րոպե:

Ինչպե՞ս օգտագործել՝

  • Քսեք ստացված քսուքը մազերի ողջ երկայնքով և թողեք 30 րոպե, լվացեք այն առանց շամպունի:

Կեֆիրի հիմքի վրա դիմակ

Բաղադրիչներ՝

  • 100 միլիլիտր կեֆիր

  • 1 ձվի դեղնուց

  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ

Ինչպե՞ս պատրաստել՝

  • Կեֆիրի մեջ ավելացրեք կիտրոնի հյութն ու դեղնուցը և լավ խառնեք ստացված քսուքը:

Ինչպե՞ս օգտագործել՝

  • Քսեք ստացված քսուքը մազերի ողջ երկայնքով՝ լավ տրորելով ծայրերը: Ապա մազերը կոս հավաքեք, մազերին հագցրեք լոգանքի գլխարկ և փաթաթեք սրբիչը: 30-40 րոպե թողելուց հետո լվացեք այն շամպունով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել