Ամեն անգամ Ադրբեջանի կողմից զինամթերքի ու նոր զինատեսակների ձեռք բերումից հետո լսում եմ, թե դա բիզնես է և այլն: Ինքներս մեզ փորձում ենք խաբել կամ հույս տալ: Այդ փուչիկը, որը մենք փչում ենք, մի օր այդ զենքերի հետ պայթելու է մեր գլխին: Մենք պետք է աշխատանքներ տանենք, չեմ ասում՝ հայտարարություններ տարածենք, այլ ռեալ դիվանագիտական խողովակներով, բիզնես և անձնական կապերով աշխատանքներ տանենք, որպեսզի գոնե բարդացվի Ադրբեջանի կողմից զենք և զինամթերք ձեռք բերելու պրոցեսը հատկապես ՌԴ-ից: Չասեք, թե Ռուսաստանը չեղավ, էն մյուսը կլինի, չկա նման բան: Ես անհանգստանում եմ, որ Ադրբեջանը այդ քանակությամբ և այդպիսի պարբերությամբ զենքի և զինամթերքի խմբաքանակ է գնում: Ինչպես արդեն հայտնի և պարզ է, Ադրբեջանը հույսը դրել է հուժկու և արագ պատերազմի վրա, դրա համար մինչև ատամները զինվում ու զինվում է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել