Այս տարվա մայիսի 22-ին լրացավ Ազնավուրի 93-ամյակը: Հանրաճանաչ շանսոնյեի կարիերան սկսվել է դժվարություններով և ոչ միանգամից. նրա հաջողության ճանապարհը տևել է 20 տարի: Սակայն Ազնավուրն իր մեջ ուժ է գտել չհանձնվելու և բեմ դուրս գալու այնքան, մինչև լսեն նրան: Նրան հաջողվել է շանսոնը նոր մակարդակի հասցնել և այն դասական արվեստի մաս դարձնել: Լինելով մեծ հայրենասեր՝ Շարլ Ազնավուրն իր հայրենիքի պարծանքն է համարվում: Եվ դրա պատճառները քիչ չեն:
1. Ազնավուրը հայի իսկական խորհրդանիշ է, հայի, որը ցեղասպանություն է տեսել

Շառլ Ազնավուրին կարելի է համարել կենդանի հուշարձան, որը խորհրդանշում է բոլոր հայերին, որոնց հաջողվել է փրկվել Մեծ եղեռնի տարիներին: Իր գոյությամբ նա աշխարհին հիշեցնում է այն մասին, որ հայկական հարցը դեռ լուծում չի ստացել:
2. Նա արեց այնպես, որ Հայաստանի մասին իմանան ողջ աշխարհում

Հայտնի շանսոնյեն միշտ հպարտացել է իր ծագմամբ և խոստովանել է, որ հենց իր հայրենիքին է պարտական իր որակների համար: Կյանքի տարբեր տարիներին տված հարցազրույցներում կամ բեմի վրա Ազնավուրը երբեք պահը բաց չի թողել Հայաստանի մասին խոսելու: Նա պատմել է հայերի ցեղասպանության մասին, բացատրել է, թե ինչու է ինքը ապրում հայրենիքի սահմաններից դուրս:
3. Շառլ Ազնավուրն ամբողջ աշխարհում ազդեցիկ կերպար է համարվում

2009 թվականից սկսած՝ Ազնավուրը զբաղեցնում է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն է: Աշխարհահռչակ արտիստը 1995 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի բարի կամքի մշտական դեսպանն է: Հայկական ծագում ունեցող երգիչը մեծ ու բարի համբավ է վայելում ողջ աշխարհում: Նա հսկայական դեր ունի հայերի ցեղասպանության ճանաչման հարցում:
4. Շնորհիվ Ազնավուրի գործունեության՝ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ ողջ աշխարհն օգնեց Հայաստանին

Այն տարիներին, երբ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր, այս երկրի մասին քչերը գիտեին: Հենց Ազնավուրն օգնեց շատ երկրների համախմբվել և օգնության ձեռք մեկնել Հայաստանին: Տասնյակ օտարերկրյա հեռուստաընկերություններ և խմբագրություններ տարածեցին Ազնավուրի լուսանկարը Սպիտակի ֆոնին: Մարդիկ պատիվ էին համարում Ազնավուրի հայրենիքին օգնություն տրամադրելը: 90 միջազգային հայտնության արտիստներ, երաժիշտներ և արվեստի ներկայացուցիչներ միասին կատարեցին «Քեզ համար, Հայաստան» երգը, որը հնչում էր տարբեր երկրների հեռուստատեսություններով: Երգի բառերի հեղինակը հենց ինքը՝ Ազնավուրն էր:
5. «Շանսոնի արքան» հայ է

Չնայած այն բանին, որ Ազնավուրի մայրենի լեզուն ֆրանսերենն է, հայերը հպարտ են, որ «շանսոնի արքան» հենց իրենց հայրենակիցն է: Շատ արտիստներ փորձում են վերափոխված կերպով կատարել Ազնավուրի հայտնի երգերը, բայց նրանց դա անել Ազնավուրից ավելի լավ չի հաջողվում:
6. «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդի գործունեությունը

Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո շանսոնյեն բարեգործական ֆոնդ հիմնեց «Ազնավուրը Հայաստանին» անվանմամբ: 1993 թ. Հայաստանում բացվեց դրա մասնաճյուղը: Ազնավուրը շատ անգամներ է իր հայրենիքում եղել՝ իմանալու համար, թե ինչ վիճակում է այն գտնվում: Լեգենդար երգիչն այսօր էլ շարունակում է բարեգործական համերգներ տալ, որից ստացված եկամուտը տրամադրում է երկրաշարժից տուժած բնակչությանը:
7. Շառլ Ազնավուրն ամենապահանջված և հայտնի մշակութային գործիչներից է, որը հայկական ծագում ունի

Նրան են պատկանում հազարից ավելի երաժշտական կոմպոզիցիաներ: Նկարահանվել է 60 կինոնկարներում: Վաճառել է 100 մլն-ից ավելի ձայներիզներ: Բացի այդ՝ Ազնավուրը Հայաստանի ազգային հերոս է: Նրա երգերը կատարել են այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք են Ջո Դասենը, Ռեյ Չարլզը, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Լայզա Մինելին և այլք: Շանսոնյեն նույն բեմի վրա հանդես է եկել Լուչիանո Պավարոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի հետ:
8. 93-ամյա Ազնավուրը չի դադարում երգել

Շատ երկրներում երգչի համերգները ամենաշատ սպասվողներից են: Շատերը երազում են տեսնել նրան իրականում և լսել նրա կենդանի ձայնը: Ազնավուրն անգամ այս տարիքում շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ հերթական անգամ ապացուցելով, որ նա հայ է՝ մեծատառով:



