Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 19-ամյա Ռոզա Դոմինգեզը մեկ շաբաթում վիճակախաղի կրկնակի հաղթող է  դարձել:

Ըստ BBC-ի՝ գազալցակայանից գնած վիճակախաղաղից 555.555 ԱՄՆ դոլար շահած աղջիկը նույն շաբաթում ևս մեկ վիճակախաղ է գնել:

Զարմանալիորեն, նա կրկին հաղթել է. այս անգամ՝ 100.000 ԱՄՆ դոլար:

Աղջիկը նշել է, որ պատրաստվում է այդ գումարը ծախսել գնումների և նոր մեքենայի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել