Բանակ պահելը էժան հաճույք չէ, բայց ժամանակի հրամայականն է այդպիսին: Քանի դեռ զինվում է Ադրբեջանը, զինվելու է նաև Հայաստանը: Դա օրինաչափություն է: Եթե նրանք ունեն օդուժ, մենք գնելու ենք ՀՕՊ: Մենք գնենք տանկ, նրանք գնելու են հակատանկ:

Հայկական կողմում, այսպես կոչված, որոշ փորձագետներ, երբ հայտարարում են, որ ադրբեջանական կողմը զենքով մի գլուխ բարձր է մեզանից, առնվազն ստում են: Ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ զենքով չենք զիջում:

Հակառակորդը, եթե զգար, որ իր ունեցած ռազմտեխնիկան բավարարում է հաղթանակի համար, առանց վարանելու վաղն էլ կհարձակվեր: Ապրիլին նրանք բլից կրիգով էին հարձակվել, քանի որ գիտակցում էին, որ երկարատև մարտում ուժերը հավասար են ու ո՛չ մենք, ո՛չ նրանք առաջ գնալ չեն կարող այս պարագայում:

Այո, ադրբեջանական ռազմական բյուջեն շատ է, այդպես էլ պետք է լիներ: Նախ՝ նրանց բանակում ծառայողների թիվն ավելի մեծ է, բացի դրանից՝ նրանք ջրային զինտեխնիկա էլ են գնում ու դրա վրա քիչ գումար չեն ծախսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել