Բացատրեմ, ախպերս... Չեք վառում մոմենդը, ասեք բացատրեմ... Բա էլ ընչի՞ համար ենք ստեղ լռվցնում... :))))

(մինչև սկսելը կարդալ ներքևի գրածը)

Էդ նրանից ա, որ փառք Աստծո, Հայաստանում տղամարդկանց միջև ընկերությունը ունի շատ ավելի խորը բնույթ՝ ի տարբերություն, ասենք, Գերմանության: Ընկերությունը Հայաստանում տալիս ա մեծ իրավունքներ ու ծնում ա մեծ պարտավորություններ, ու ամեն կին չի կարող էսօր մտնի էդ պարտականությունների տակ... Մեր մեջ ասած` ոչ էլ կարա օգտվի շատ իրավունքներից...

Տղամարդ-կին ընկերության մի հաջողված դեպք պատմեմ, որ հասկանաք: Դաժը տղամարդիկ-կանայք ընկերություն էր:

Տղերքից մեկը իրա հարսնիքին տեսնում ա մի 3 շաբաթ առաջվա սիրուհու ընկերուհիներին: Ախույետ ա ըլնում: Ծիպը` ֆսյո, բացվավ, շուխուռը կհելնի: Պարզվում ա, որ իրա սիրուհին ու կինը մի կռուգից են: Ավելի ճիշտ պարզվում ա, որ իրա կնոջ մոտիկ շրջապատում մի 3 աղջիկ իմացել են մեր լավ ախպոր աբրածի-ու-արարածի մասին, բայց չեն ասել նրան: Ախպերությունը որոշում ա հետևել զարգացումներին ու պարզվում ա, որ ինֆորմացիան իրոք չի փոխանցվում: Մի ամիս անց Կոտայքի մարզի սաունաներից մեկում ախպերության հերթական հանդիպմանը առաջարկվում ա էդ աղջիկներին օֆիցիալ հրավեր ուղարկել ու հետները «տղավարի ընկերություն» անել: Որոշումը ընդունվում է համարյա միաձայն (մեկ դեմ, մեկ ձեռնպահ): Բայց ոչ ոք վետո չի դնում, սաղ էլ ուզում են տան առնեն :))

Հիմա չգիտեմ ոնց ա վիճակը, բայց էդ որոշումից մի 3 տարի անց բեսամթ «տղավարի ընկերությունը» ծաղկում էր: Աղջկեքից մեկը պսակվել էր, ու մարդը դառել էր լավ ախպեր: Տղեքը աղջկեքից մյուսի համար իրա աշխատած տուրիստական օֆիսի ռեյդեռսկի զախվատը արին «ուրիշ ձևերով»: Մեկի կինը հիվանդանոցում էր, էդ աղջիկները սաղ հարցերը լուծում էին իրանց կանալներով: Փողով իրար հասնել, ուր պետք ա զանգել, գնալ, խոսալ: Մի խոսքով ֆուլ ընկերություն:

Տակ շտո, ամեն ինչն էլ կա, սաղ տոշնի ա: Կարևորը մի ընկեք քանակի հետևից, պլանկեն մի քցեք, ընկերությունը մի սարքեք շիռպատռեբ... :))

Հ.Գ.
Դաժը ավելի լավ ասեմ միտքս: Մի քիչ ուրիշ ձևի:

Հիմա Երևանում ու վաբշե աշխարհում տղեքի մեջ լիքը հավայի ընկերություններ կան: Առանց իրական պարունակության: Հավայի, կարելի ա ասել հոյլանդական ընկերություն: Ասենք էս թազա ֆեյսբուքային ջահելությունը հիմնականում տենց ա ընկերություն անում... պայիվռապեյսկի: Այ կակռազ տենց չի կարելի կանանց և աղջիկներին հետ ընկերություն անել: Կինը միանգամից էդ դատարկությունը լցնում ա սամի պանիմայիծի ինչով: Դե կամ տղամարդն ա լցնում: Բայց ինչպես ցույց տվեցի վերևը, դա աբսալյուտնը չի նշանակում, որ կնոջ և տղամարդու միջև բացառվում է խորը, լիիմաստ և ֆուլ ընկերությունը:

Հ.Հ.Գ.
Մի բան էլ ասեմ Ֆելինիի համար:

(քաղվածք կենացից)
«... ես ու ամուսինս էնքան մոտիկ ենք, չեք պատկերացնում: Որ ասեմ քուր-ու-ախպոր պես սխալ կլինի: Մենք ոնց որ երկու քույր լինենք...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել