«ՀՀ Շիրակի մարզպետարանի առողջա­պահության և սոցիալական ապահովու­թյան վարչության պետ Հովհաննես Հով­հաննիսյանը ենթարկվել է կարգապահա­կան տույժի՝ ծառայողական լիազորու­թյունները գերազանցելու համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կար­գապահական տույժ կիրառելու պատճառ է դարձել այն, որ վարչության պետը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում իր խոսքի սկզբում շփոթվել է, մի բան է ասել, իսկ վերջում՝ մեկ այլ: Ապա՝ հար­ցազրույցը հրապարակվելուց հետո վար­չության պետը տհաճ խոսակցություն է ու­նեցել նորանշանակ մարզպետի հետ: Ին­չին հաջորդել է աշխատանքից ազատ­ման դիմումը:

 

«Ես 8 տարի աշխատել եմ, և այս ընթացքում ոչ ոք բացի գովասան­քից ինձ ոչինչ չի ասել: Իսկ ինքը եկել է պրոբլեմներ ունեցող մարզ և լուրջ խն­դիրները թողած՝ նման բան է անում»,- ներկայացրեց վարչության պետը: Մեզ հայտնի դարձավ, որ Հ. Հովհաննիսյանն արդեն երկու անգամ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: «Ես շատ էի ուզում ազատվել աշխատանքից: Ես հասկացա, որ այդ մարդու հետ մեկ վայրկյան անգամ չեմ կարող աշխատել: Սարքեցին հայկական հարցը, քննար­կումներ արեցին..., բայց սա առիթ չէր, որ ինձ կարգապահական տույժի ենթար­կեն»,- նկատեց Հովհաննիսյանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել