«Գրեթե կես տարի աշխատավարձ չստացած «Արմավիր ՋՕԸ» աշխատակիցները պատրաստ­վում են բողոքի ձայն բարձրացնել կառավարու­թյան շենքի մոտ: Այս որոշմանը նրանք եկել են ոչ միայն ընկերության վերնախավի ոչ ադեկվատ պահվածքի, այլև գյուղապետերից խաբված լի­նելու պատճառով:
 
Օրեր շարունակ բողոքի ակցիաներ կազ­մակերպող ՋՕԸ աշխատակիցներին միանալու պատրաստակամություն էին հայտնել նաև այն գյուղապետերը, որոնց ոռոգելի տարածքները գտնվում են «Արմավիր ՋՕԸ»-ի տիրույթում: Կարճ ժամանակ անց, սակայն, ջրբաշխներն իմացել են, որ իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելուց հետո գյուղապետերը սահուն նահանջել են իրենց որոշումից: Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Էջմիածնի մշակույթի պալա­տում, Ջրտնտպետկոմի նախագահից և Արմավիրի մարզպետից բացի, մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: ՋՕԸ-ի աշ­խատակիցներին թույլ չեն տվել ներկա գտնվել: Իսկ գեներալի մասնակցությունը գյուղապետե­րին զգաստացնելու իմաստ է ունեցել՝ պարզա­բանում են ջրբաշխները: Նրանց համոզմամբ՝ անուղղակիորեն գյուղապետերին վախեցրել են, որ չմիանան իրենց բողոքի ակցիային»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել