«Փաստացի ավելացել է Երևանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գան­ձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին, նրա հաշվից կգանձ­վի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար և 123.4 դրամը՝ ԱԱՀ: «Փարկինգ սիթի սերվիսից» «Ժողովուրդ»-ին պարզաբանել են, որ մինչև հիմա իրենք են վճարել միջնորդավճարը, բայց, քանի որ ընկերությունը գումարներ չունի, ստիպված բեռը տեղափոխվել է վարորդների վրա:

 

Նկատենք, որ այս ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունեցավ այն բանից հետո, երբ բռնի ուժով պե­տականացվեց: Այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի լիազորությունների տակ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել