«Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։
 
Խոսվում է նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասին, ում 40-ամյակը կլրանա այս հոկտեմբերին և նոր Սահմանադրությամբ կբավարարի պահանջվող տարիքային շեմը։ Նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ անդամ դառնալու համար թեկնածուն ոչ միայն պետք է 40 տարին բոլորած լինի, այլև մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ ունենա:
 
Կոստանյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 1995-ից։ Նա իր նշանակման մասին հարցին ի պատասխան երեկ ասել է, որ «լուրեր» չի մեկնաբանում»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել