Էրդողան-գյուլենականություն պայքարը Թուրքիայում այնքան է սրվել ու տարածվել, որ Ադրբեջանում ուղղակի խառնաշփոթի մեջ են՝ արդյոք բարեկամ Թուրքիա ասելով հասկանան գյուլենականների՞ն, թե՞ Էրդողանի իշխանությանը... Նախագահի աշխատակազմի բաժինների ղեկավարներից մեկին՝ Էլնուր Ասլանովին գործից հեռացնելն էլ կարծես թե չլուծեց Ադրբեջանում գյուլենականների դեմ պայքարի հարցը, մյուս կողմից էլ Ալիևի համար հաստատ անվտանգ չի լինի շարունակաբար ճնշել Գյուլենի հետևորդներին, այլապես հակահարվածը իրեն սպասեցնել չի տա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ԱՄՆ-ում վերջերս կայացած գյուլենականների հավաքի ժամանակ Ֆեթուլլահ Գյուլենը անձամբ է սպառնացել Իլհամ Ալիևին «Կասպից ծովը նետել», եթե Ադրբեջանում շարունակվեն գյուլենականների հանդեպ հետապնդումները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել