Թարմացնող սուրճ ըմպում են ամբողջ աշխարհում։ Սակայն շատ քչերը գիտեն սուրճի այլ՝ արտասովոր հատկությունների մասին։
BlogNews-ը գտել է գեղեցկությանը և երիտասարդությանը սատարող 7 գործող միջոցներ սուրճի մասնակցությամբ։
Ցելյուլիտի դեմ
- Աղացած սուրճը խառնեք նույն քանակությամբ աղի հետ և վրան ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ։
- Քսեք ստացվածը գոլորշիով մշակված մաշկի վրա և կորաձև շարժումներով մերսեք՝ նեքևից վերև։
Սա պետք է կրկնել շաբաթական 1-2 անգամ։
Մազաթափության դեմ
- 2 ճ/գ աղացած սուրճը խառնեք 100մլ ձիթապտղի տաքացված յուղի հետ։
- Ստացվածը քսեք խոնավ մազերի վրա ամբողջ երկայնքով, փաթաթեք տոպրակով, սպասեք 30 րոպե և լվացեք մազերը շամպունով։
Սա կարելի է կրկնել շաբաթական 1- 2 անգամ՝ առավելագույնը 12 անգամ։ Բաց մազերի վրա կիրառության դեպքում հնարավոր է մազերի գույնի աննշան մգեցում։
Աչքերի տակի պարկերի դեմ
- Խառնեք 0.5 թ/գ աղացած սուրճը 0.5 թ/գ կոկոսի յուղի, մի փոքր սև պղպեղի և մի քանի կաթիլ ջրի հետ։
- Ստացվածը քսեք աչքերի տակ և դրա չորանալուց հետո լվացեք դեմքը գոլ ջրով։
Շուրթերի չորացման և ճաքերի դեմ
- Խառնեք 0.5 թ/գ սուրճի մրուրը 0.5 թ/գ մեղրի հետ։
- Ստացվածը քսեք շուրթերին և 30 վայրկյան տրորեք, ինչից հետո մաքրեք շուրթերը խոնավ անձեռոցիկով։
Դեմքի սև կետերի դեմ
- Խառնեք 2 ճ/գ չորացված սուրճի մրուրը նույն քանակությամբ կաթնաշոռի հետ։
- Ստացվածը քցեք գոլորշով մշակված մաշկին, 2 րոպե մերսեք, այդպես թողեք 10 րոպե շարունակ և լվացեք գոլ ջրով։
Սա կարելի է կրկնել շաբաթական 1 անգամ։
Յուղոտ մաշկի դեմ
- Սուրճի թարմ մրուրը խառնեք 1 ճ/գ յոգուրտի հետ։
- Ստացվածը քսեք դեմքին և մերսեք 1-2 րոպե շարունակ. հետո լվացեք սառը ջրով։
Գունատության դեմ
- Վերցրեք 1 ճ/գ սուրճի մրուր, 1-ական թ/գ թթվասեր և մեղր ու 1 հում ձու։
- Խառնեք այդ ամենը մինչև միասեռ զանգված ստանալը և քսեք դեմքին. թողեք այդպես մնա 15 րոպե և լվացրեք սառը ջրով։
Սա կարելի է կիրառել շաբաթական ոչ ավելի քան 2 անգամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել