Բոլոր կամա-ակամա, դիտմամբ, հեռատեսորեն, խորամանկորեն և ցանկացած այլ կերպ իրենց շուստրիի տեղ դրած խոտակերներին.
Էս կենաց մահու կռիվը ազգն է տանում`սոված, աղքատ, լլկված, կեղեքված, վերացող ազգը, ով իր ընտրությամբ մերժեց այսօրվա իրականությունը: 
Եվ յուրաքանչյուրը իր ձևով` յուրովի է պայքարում: Նրանց մի մասը հուսահատված տանը նստած ճակատագրի քմահաճույքին հանձնվել ու բողոքում է, մյուսը, դեռ ուժերը լարելով, աջ ու ձախ հայհոյում է, երրորդները միտինգ են անում` կյանքի բարելավում են պահանջում, չորրորդները, հավատալով իրենց խելացի ընկերներին, ձեր գլուխները չեն ջարդում...
Րաֆֆին այդ պայքարող մարդկանցից մեկն է, ով իր ուժը պատածի չափով, իր իմացած ձևով կռիվ է տալիս, լա’վ է, վա’տ է, ճի’շտ է, սխա’լ է, դա այլ հարց է:
Էստեղ գլխավորն այն է, որ մարդը երդվել է չհանձնվել ու չի հանձնվում, իր կռիվն է անում: Հասկացա՞ք:
Հերիք է էշ-էշ դուրս տաք, իբր ձեր ինֆուզորիայի խելքով վարկաբեկում եք նրան` ջինսով եկավ, առանց սափրվելու եկավ...
Տո’, ինչով ուզում ա թող գա` թեկուզ մայկա-տրուսիկով: Դա ի՞նչ կապ ունի ազգի պայքարի հետ:
Էստեղ հարցը Րաֆֆու կերպարը չի, ա’յ անգրագետներ: Հարցը մենք ենք ու մեր պետությունն է, մեր ապագան է, մեր գոյությունն է, մեր միջի աղբն է, որ բարձրացել, հասել է մեր քթին, ականջներին, ու այլևս ազգը չի կարողանում շնչել, շնչահեղձ է լինում: Հասկանո՞ւմ եք, ա’յ խոտեր: 
Պրոբլեմն այնքան խորն է ու արմատացած, որ ձեր տխմար ուղեղը դա ունակ չի ընկալելու:
Իսկ անձամբ նրանից տարբեր աստիճանի հղիներին, որոնց մեջ շատ են նաև նեղացած ազգասերները, հորդորում եմ՝ գնացեք, կանգնեք ոչ թե նրա, այլ ժողովրդի կողքին` մեջքով դեպի Րաֆֆին: Որտեղ ազգը` էնտեղ էլ դուք: Ձեր բաժին կռիվը տվեք: Ով ինչքան կարող է…
При чем тут Раффи?… 
Եվ եկեք պայմանավորվենք. Րաֆֆին մեզնից մեկն է, ու մենք բոլորս ենք Րաֆֆի:
Տերը մենք ենք` ժողովուրդը, ու Րաֆֆին էլ մեր` ժողովրդի ծառան է: 
Այլ տարբերակով Րաֆֆի չկա ու չի կարող լինել:
Հերիք է նույն տեղում, նույն կերպ, նույն սխալը հազարապատիկ անգամ կրկնենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել