Աշխարհում հաշվարկվում է մոտ 90 կին միլիարդատեր: Նրանցից ոմանք հաջողակ են կրկնակի: Նրանք ոչ միայն հեքիաթային հարստություն ունեն, այլ նաև օժտված են հրաշալի արտաքինով: Առաջարկում ենք ծանոթանալ մոլորակի ամենագեղեցիկ կին միլիարդատերերի ցուցակին:

1. Լորեն Պաուելլ Ջոբս

Հանգուցյալ Սթիվ Ջոբսի կնոջ կարողությունը կազմում է 20.4 միլիարդ դոլար: Նա հանդիսանում է Emerson Collective-ի հիմնադիրը: Ընկերություն, որը զբաղվում է կրթության, էմիգրացիոն բարեփոխումների, սոցիալական արդարության և շրջակա միջավայրի պահպանության հարցերով:

2. Ջորջինա Բլումբերգ

34 ամյա Ջորջինա Բլումբերգը Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի դուստրն է: Նրա կարողությունը 11.5 միլիարդ ԱՄՆ դոլար է կազմում: Դեռ մանկուց նա սիրում էր ձի հեծնել, իսկ երբ մեծացավ՝ կարիերա ստեղծեց ձիասպորտում:

3. Ամանդա Հերստ

Ամանդա Հերստը իր հաշվին ունի 8.7 միլիարդ դոլար: Նա Hearst մեդիակայսրության ժառանգն է: 32 ամյա աղջիկը հիմնադիրն է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հետ պայքարող ընկերության: Նաև նա նորաձևության Marie Claire ամսագրի խմբագիրն է:

4. Ջոզի Խո

Ջոզի Խոի կարողությունը կազմում է 7 միլիարդ դոլար: Նա կազինոների ցանց ունեցող մագնատ Մակաո Սթենլի Խոի դուստրն է: Աղջիկը փորձում էր դերասանուհու կարիերա կառուցել և նույնիսկ հայտնվեց մի քանի ֆիլմերում՝ պոռնիկի դերում, ինչը շատ բարկացրեց նրա հորը:

5. Շարլոտտա Կազիրագի

30 ամյա Շարլոտտա Կազիրագիի կարողությունը կազմում է 5.7 միլիարդ դոլար: Նա Մոնակոի արքայադուստր Քերոլայնի և իտալացի բիզնեսմեն, հանգուցյալ Ստեֆանո Կազիրագիի երկրորդ դուստրն է: Շարլոտտան Մոնակոի գահի ժառանգորդների մեջ թվով ութերորդն է:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել