Երբ մենք սիրահարված ենք, հաճախ չենք զգում, որ մեր հարաբերությունները հիվանդագին վիճակում են և գնում են դեպի փակուղի: Հարկավոր է աչալուրջ լինել և ժամանակին վերջ տալ հիվանդագին հարաբերություններին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 ազդանշան այն բանի, որ հարկավոր է անհապաղ վերջ տալ հարաբերություններին:

1. Նա չեղյալ է հայտարարում ձեր համատեղ պլանները

Եթե նա շարունականբար ամեն չնչին բանից չեղարկում է ձեր համատեղ պլանները, ապա ակնհայտորեն ձեր հարաբերությունները նրա համար այդքան կարևոր չեն, որքան քեզ համար: Իհարկե, խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ պլանները չեղարկելու համար իսկապես լուրջ պատճառ է լինում: Ամենայն հավանականությամբ նման մեկն ի վիճակի չի լինելու ձեզ հասկանալ, աջակցել, քաջալերել: Բացի այդ, ստացվում է որ ցանկացած այլ բան իր համար ավելի կարևոր է, քան դու: Սա քեզ պե՞տք է:

2. Նա վատ է վարվում քեզ հետ

Շատ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել նրա արարքներին, քան խոսքերին: Եթե նա վատ է վարվում քեզ հետ, կոպտում է, արհամարհում, ապա այդ հարաբերությունները ձեզ չեն կարող երջանկություն պարգևել: Իսկ այ եթե նա համարձակվել է ձեզ վրա ձեռք բարձրացնել, ապա անհապաղ վերջ տվեք այդ հարաբերություններին:

3. Նա պարզապես ժամանակ է անցկացնում ձեզ հետ

Եթե նա շարունակ ասում է, որ լուրջ հարաբերություններ այժմ չի փնտրում և ուզում է պարզապես ժամանակ անցկացնել, ապա դա իսկապես այդպես է: Վերջ տվեք այդ անիմաստ հարաբերություններին, եթե, իհարկե, ինքներդ էլ պարզապես ժամանակ չեք անցկացնում:

4. Նա չի հասկանում ձեր զգացմունքները

Եթե նա քեզ չի հասկանում, և դու պետք է ամեն անգամ նրան բացատրես, թե ինչ ես զգում, ապա նման հարաբերություններն անիմաստ են: Հարաբերություններ հարկավոր է կառուցել մեկի հետ, ով քեզ հասկանում է, հասկանում է քո զգացմունքները, գիտի՝ ինչն է քեզ երջանկացնում, իսկ ինչը՝ ցավ պատճառում:

5. Նա ջանք չի գործադրում

Հարաբերությունները համատեղ աշխատանք է: Դուք երկուսդ էլ պետք է ջանք գործադրեք երջանիկ հարաբերություններ ունենալու համար: Եթե դու զգում ես, որ քո ջանքերը միակողմանի են, և նա ոչինչ չի անում ձեր համատեղ երջանկության համար, վերջ տվեք հարաբերություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել