2011թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչ դեկտեմբերի 15-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի առաջին 
ատյանի դատարանում քննվել են 119 զինծառայողներին առնչվող դատական գործեր, որոնցից 8-ը մահացության դեպքեր էին, այդ թվում` 4 ինքնասպանություն (աղբյուրը`Datalex.am):
Մարդու իրավունքների կարևորագույն հիմնախնդիրներից է արդար դատաքննության և իրավական աջակցություն ստանալու իրավունքը: ՀՀ բանակում տեղի ունեցող և ավելացող դեպքերին զուգահեռ հաճախակի են դարձել զինծառայողների նկատմամբ դատական
գործերը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում շատ են նշված գործերը, որովհետև սահմաններում տեղակայված զորամասերում տեղի ունեցած դեպքերը քննվում են առավելապես Սյունիքի մարզի դատարաններում:
Իրականում զինծառայողների մասնակցությամբ դատական նիստերը տեղի են ունենում կարծես արագացված սցենարներով, մեկ դատական նիստը տևում է մաքսիմում 1 ժամ                      / տես`  http://datalex.am/dl_hearings.php?#  կայքը /՝  առանց մեղադրվող զինծառայողի շահերի պատշաճ պաշտպանության: Շատ  հաճախ մեղադրյալները լինում են սոցիալապես անապահով ընտանիքից, որոնք հնարավորություն չեն ունենում վճարովի փաստաբանի ներգրավման համար: /տես. hra.am/: 
Ինչպես արդեն գրել ենք, ԼՂՀ-ում ծառայող զինվորականների վերաբերյալ դատական գործերը Datalex  կայքում նշանակված են լինում Գորիսում, բայց հաճախ տեղի են ունենում ԼՂՀ-ում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել