«Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով նախաձեռնության շրջանակում Երևանում հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են արևային վահանակներ: Նպատակն է խթանել վերականգնվող էներգիայի օգտագործումը։

Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է լիցքավորել օրական 24 հեռախոս կամ պլանշետ։

Լիցքավորող սարքերից մեկն առաջինը փորձարկեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Ուղերձը շատ հստակ է, մենք սրանով փորձում ենք խթանել Հայաստանի էներգետիկ անկախությանը, ինչպես նաև արևային էներգիայի օգտագործումը հայերի համար»,- ասաց Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ վահանակները կանգառներում կմնան 1 տարի, որից հետո կփոխանցվեն դրա կարիքն ունեցող հաստատություններին՝ կրթական և այլ:

Image may contain: 1 person, tree and outdoorImage may contain: tree, plant, sky, outdoor and natureImage may contain: 9 people, people smiling, people standing and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել