Հուլիսի 31-ին Յուքոմ ցանցում գործող Արմենիա Պրեմիումի եթերում մեկնարկում է 25 մասից բաղկացած «Դեպի երազանք» ֆիլմը: Այն մի աղջկա մասին է, ով երազում է երգչուհի դառնալու մասին. այստեղ հեռուստադիտողը կտեսնի այդ ճանապարհի բարդությունները, վերելքները և բարձունքները: BlogNews.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը բացել է փակագծերը:

«Այս նախագիծն իմ դարակում դեռ յոթ-ութ տարի կար, բայց ռիսկ չեմ արել այն իրականացնել. չէի գտնում այն աղջկան, ով կլիներ գլխավոր դերում: Ուզում էի՝ լիներ մեկը, ով հա՛մ կխաղար , հա՛մ էլ կկատարեր երգերը: Գլխավոր դերում ներկայանում է Քրիստինե Եղոյանը։  Քրիստինեն  ունի վոկալային լավ տվյալներ, մի քանի անգամ վոկալի դասերի գնալուց հետո սկսեց ավելի լավ երգել»: 

Ֆիլմը երաժշտական ուղղվածությամբ է, և ինչպես Արմենն է նշում, հատուկ ֆիլմի համար գրվել է երեք նոր երգ, որոնց հեղինակը Արման Անտոնյանն է. «Գլխավոր դերակատարուհին երգ ունի, որը նվիրված է իր մայրիկին, այսինքն՝ ըստ սյուժեի՝ երգը հենց դերասանուհին է գրել: Բացի դրանից՝ նա սկսում է աշխատել ակումբում, ձայնագրում է նոր երգ և այդ երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանում»:

«Դեպի երազանք» ֆիլմի գլխավոր դերակատարուհին Քրիստինե Եղոյանն է, ում զուգընկերը Կարեն Ասլանյանն է։ Ֆիլմում հանդես են գալիս նաև ունեն Յուլիա Ֆինկը, Ծովինար Մարտիրոսյանը, Շուշաննա Երիցյանը և այլք: Այստեղ հեռուստադիտողը կտեսնի նաև երիտասարդ դերասանների, ովքեր առաջին անգամ կլինեն հեռուստաեթերում: «Ֆիլմում էպիզոդիկ դերերով նկարահանվել են հանրությանը ծանոթ դեմքեր, ովքեր մարմնավորում են հենց իրենց, օրինակ՝ Ֆաինա Հարությունյանը, հայտնի երգիչ-երգչուհիներ, Արսեն Սաֆարյանը, ով «Սաֆ» ակումբի տնօրենն է, որտեղ էլ աշխատանքի է ընդունվում Քրիստինեն: Այս հանգամանքը, կարծում եմ, ավելի կհետաքրքրացնի ֆիլմը»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել