Չարաբաստիկ առավոտից մինչև հիմա կարդում եմ այն ամենը, ինչ առնչվում է Պռոշյանի գյուղապետի սպանությանը...ու հիմա արդեն կարող եմ հասկանալ, որ իրոք հասարակության մի մասը լուրջ բուժման կարիք ունի, ինչ ասես գրվեց` տխրություն, զայրույթ, անզորություն ու էլի խառը զգացողություն բերելով ցանկացած մեկին, որը պարզապես հայ մարդ է և առավելապես նրանց, ովքեր ճանաչել են Հրաչ մարդու տեսակին..... Մի խնդրանք ունեմ բոլոր նրանց, ովքեր քաղաքական տարբեր նպատակներով կամ այսպես թե այնպես հարկ են համարում քննարկել կուսակից ընկերոջս` Հրաչի մահը: Եթե իրոք մարդկություն կա... Խնդրում եմ հարգեք նրան ու ոչինչ մի խոսեք, մի գրեք, մի քննարկեք, հաստատ դրա ժամանակ հետո էլի կունենաք... Կարծում եմ՝ դա կլինի լավագույն հարգանքի տուրք նրան ու իր հարազատներին... Կանխավ շնորհակալություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել