Օրեր առաջ Ավստրալիայում մեքենան հարվածել էր մի կենգուրուի, ապա անսրտորեն, առանց օգնելու հեռացել։ Երբ փրկարարները ժամանեցին, կենգուրուի սիրտն արդեն դադարել էր բաբախել։ Բայց, այնուամենայնիվ, նրանք հանկարծ նկատեցին օգնություն կանչող մի փոքր ձեռք։

Առաջինը նկատեց Մելանի Ֆրեյզերը՝ վայրի բնության պաշտպանության կազմակերպությունում աշխատող փրկարարը։ Երբ նա ստուգեց կենգուրուի պարկը, գտավ նորածին կենգուրուի, որը կյանքի ու մահու կռիվ էր տալիս։ Նա ձեռքն այպես էր թափահարում, կարծես ասում էր․ «Օգնեք ինձ, ես այստեղ եմ, ես ուզում եմ ապրել»։

«Եթե նա այդ վիճակում երկար մնար, ապա մրջյուններն ու մյուս միջատները նրան սպանած կլինեին»,- նշել է Մելանին։ Ձագուկի անունը դրել են Դաուեն և հետո տարել են վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն, ուր նրան խնամող Քրիստինա Գիլմորն ասել է․ «Հիմա ես նրա մայրն եմ։ Այստեղ ևս մի ձագուկ կենգուրու կա, որը Դաուենից մի փոքր մեծ է։ Նրանք միասին խաղում ու ժամանակ են անցկացնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել