Slaq.am-ը գրում է.

Ի սկզբանե, երբ ստեղծվում էր Եվրասիական տնտեսական միությունը, այն, բացի տնտեսական բաղադրիչից, քաղաքական բաղադրիչ չի ունեցել։ Այս մասին այսօր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների ամփոփման մասին կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան՝ արձագանքելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հայտարարությանը։ Վերջինիս խոսքով՝ ԵԱՏՄ-ն հայ հանրության շատ շրջանակներում ընկալվում է որպես քաղաքական կառույց, և դա այդ կազմակերպության թերությունն է:

Վալովայայի խոսքով՝ քաղաքական հարցերի քննարկման համար կան շատ կառույցներ, օրինակ, ՀԱՊԿ-ը։

Նա ողջունեց Իսկանդարյանի այն միտքը, թե պետք չէ ԵԱՏՄ-ն համեմատել Եվրոպական տնտեսական միության հետ: Վալովայան նշեց, որ ի սկզբանե աչքի առաջ ունեցել են Եվրոպական տնտեսական միության՝ որոշումների ընդունման մոդելը, սակայն այնուհետև գիտակցել անդամ երկրների հավասարության կարևորությունը և այն, որ որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով:

«Ֆորմալ առումով քաղաքական հարցերը միության ներսում չենք կարող քննարկել, բայց կարող ենք քննարկել առավել լայն շրջանակներով ֆորումների ժամանակ», – ասաց Վալովայան:

Ի սկզբանե, երբ ստեղծվում էր Եվրասիական տնտեսական միությունը, այն, բացի տնտեսական բաղադրիչից, քաղաքական բաղադրիչ չի ունեցել։ Այս մասին այսօր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների ամփոփման մասին կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան՝ արձագանքելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հայտարարությանը։ Վերջինիս խոսքով՝ ԵԱՏՄ-ն հայ հանրության շատ շրջանակներում ընկալվում է որպես քաղաքական կառույց, և դա այդ կազմակերպության թերությունն է: Վալովայայի խոսքով՝ քաղաքական հարցերի քննարկման համար կան շատ կառույցներ, օրինակ, ՀԱՊԿ-ը։ Նա ողջունեց Իսկանդարյանի այն միտքը, թե պետք չէ ԵԱՏՄ-ն համեմատել Եվրոպական տնտեսական միության հետ: Վալովայան նշեց, որ ի սկզբանե աչքի առաջ ունեցել են Եվրոպական տնտեսական միության՝ որոշումների ընդունման մոդելը, սակայն այնուհետև գիտակցել անդամ երկրների հավասարության կարևորությունը և այն, որ որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով: «Ֆորմալ առումով քաղաքական հարցերը միության ներսում չենք կարող քննարկել, բայց կարող ենք քննարկել առավել լայն շրջանակներով ֆորումների ժամանակ», – ասաց Վալովայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել