Շոգի դեմ կարելի է պայքարել ոչ միայն լողավազանի և օդորակիչների միջոցով, այլև ճիշտ սնունդ օգտագործելով:

Մասնագետներն առանձնացրել են յոթ լավագույն մթերքները, որոնք օգնում են պայքարել շոգի դեմ:

1. Վարունգ: Վարունգի աղցանը լավագույնն է ամռանը: Վարունգը լրացնում է օրգանիզմում հեղուկի պակասը:

2. Անանուխ: Թարմ անանուխով կոկտեյլը հիանալի զովացուցիչ ըմպելիք է: Մենթոլը գրգռում է ցրտի զգացողության ընկալիչներն՝ առաջացնելով զովության զգացողություն:

3. Խնձոր: Թարմ խնձորը պարունակում է 85-87% ջուր:

4. Կանաչեղեն: Կանաչին իր մեջ օգտակար միկրոտարրեր է պարունակում, որոնք դուրս են գալիս օրգանիզմից քրտնելու հետևանքով:

5. Ձմերուկ: Ձմերուկն իր մեջ պարունակում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ամռանը՝ հեղուկ և հագեցնող գլյուկոզա:

6. Ծիրան: Քրտնելուց օրգանիզմը զգալի քանակությամբ կալիում է կորցնում, որն անհրաժեշտ է սրտի աշխատանքի համար: Այդ պատճառով շոգից առավելապես տառապում է սրտային խնդիրներ ունեցող մարդիկ: Իսկ ծիրանը մեծ քանակությամբ կալիում է պարունակում:

7. Սմբուկ: Սմբուկը, ինչպես և վարունգը, մեծ քանակությամբ հեղուկ է պարունակում՝ միաժամանակ և՛ հագեցնելով քաղցը, և՛ ապահովելով ջրի անհրաժեշտ քանակություն օրգանիզմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել