Slaq.am-ը գրում է.

Երբ որ ընձի կըսեին աղջիկ, ես կխեղդվեի, կկծկվեի: Մանկուց ես մարդկանց նայելուց չէի ուզե պատկերացնել իրանց սեռը: Ես կարայի տղուն ասեի` դու տղա՞ ես, թե՞ աղջիկ: Սաղ զարմացած նայում էին` ո՞նց կարա էդպիսի հարց տա: Ես չէի ուզե ինչ-որ մարդու վնաս տալ իմ դիմելաձևով:

Մարզիչս ընձի կըսեր շորիկ հագիր, կըսեի` դու քեզի շորիկով կպատկերացնի՞ս, երբ որ դու շորիկ հագնես, ունքերդ պոկես, ես է կենեմ:

17 տարեկան էի: Աղջկա հետ փաթթվելու համար մարզիչս ընձի ծեծեց: Ըդորից հետո ընձի հա երդում ուտել կուտար, որ ես աղջկա հետ չեմ: Ես ինքնապաշտպանական ռեակցիայով ստիպված սուտ երդումներ կուտեի, որ ընձի փրկեի: Ինքը կըսեր` տեսեք, ստախոս է, րոպեն մեկ սուտ երդումներ կուտե: Ես սուտը չէի սիրե, բայց ստիպված էի պաշտպանվելու համար ստել, որտև ես գիտեի, որ ճիշտը ընձի կրնա սպանե:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել