Պաշտոնական Բաքվի քայլերը բացահայտում են Ադրբեջանի դժգոհությունը՝ կապված հուլիսի 4-ին արցախաադրբեջանական սահմանին գրանցված զինադադարի խախտման հերթական փաստի առիթով, որի արդյունքում զոհվել են նաև Ֆիզուլու շրջանի Ալխանլու գյուղի երկու բնակիչ։
Բաքվում սպասում էին, որ Մինսկի խմբի համանախագահները ազերիամետ հայտարարությամբ հանդես կգան։ Սակայն Արցախի ՊՆ-ի կողմից ներկայացված ապացույցները բավարար են եղել, որ Մինսկի խմբի համանախագահները կրկին հանդես գան անհասցե և լղոզված հայտարարությամբ։ Ասեմ,ո ր Բաքվում պետք է ուրախ լինեին այդ փաստից։ Բայց տես, որ 2-ամյա աղջնակի զոհվելը Իլհամ Ալիևը շոուի է վերածել և ցանկանում է դիվիդենտներ ստանալ։
Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Սպորտի և երիտասարդության նախարարությունը և կոչ է արել երիտասարդներին բողոքի քայլեր կազմակերպել դեպի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպանատներ։
Այսինքն՝ հենց իշխանություններն են ուղղորդում երիտասարդներին բողոքի, այնինչ եթե նույն երիտասարդները հավատային պաշտոնական Բաքվի տեսակետին, ապա իրենք ինքնաբուխ կկազմակերպեին այդ քայլերը, չնայած Ադրբեջանում ահավոր վախենում են առանց իշխանությունների թույլտվության որևէ հանրային միջոցառում անելուց, այդ թվում նաև՝ հանրահավաքներ և քայլերթեր կազմակերպելուց։
Սեփական ժողովրդին Իլհամը շների նման հրահանգել է «ֆաս»՝ հարձակվելու Բաքվում Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատների վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել