Երբ Սպիտակ տունը լքելուն քիչ ժամանակ էր մնացել, նախագահ Բարաք Օբաման արդեն կատակում էր իր սպիտակող մազերի մասին։

«Առաջին բանը, որ ուզում եմ երիտասարդներից, ինձ ծեր չկոչելն է,- 2015-ին ասել է Օբաման։- Երբ նոր էի եկել, ոչ մի սպիտակ մազ չունեի, իսկ հիմա ունեմ, շատ ունեմ։ Ես չեմ ներկում մազերս, չնայած հարգարժան գործընկերներիցս շատերը ներկում են։ Չեմ ասի, թե ովքեր, բայց առնվազն նրանց վարսահարդարները գիտեն»։

Օբամայի շատ կարճ սանրվածքի պատճառով նրա մազերի գույնը տեսանելի է բոլորին, կարծես սև պղպեղի և աղի խառնուրդ լինի։ Ոմանք ասում են, որ այդքան արագ ծերացումը նախագահի դժվար ու սթրեսային պաշտոնը ստանձնելու արդյունքն է, սակայն շատերն էլ պնդում են, որ ծերացումը իրենց դեպքում բնական երևույթ է։

Բայց բազմաթիվ հետազոտություններ են արվել 1700-ականներից մինչ այսօր ԱՄՆ բոլոր նախագահների վերաբերյալ, և պարզվել է, որ նրանք ավելի կարճ են ապրում, քան մյուս մարդիկ։ Հարվարդի բժշկական համալսարանում արված ուսումնասիրության համաձայն՝ ԱՄՆ կառավարության ղեկավարները միջինում 3 տարի քիչ են ապրում, քան սովորական մարդիկ։

Ահա, թե ինչպես են ԱՄՆ նախագահներն իրենց պաշտոնը ստանձնելուց հետո փոխվել։

Բարաք Օբաման 2009 թվականի հունվարի 20-ին՝ երդմնակալության արարողության ժամանակ։

Obama taking the

Իսկ Օբամայի այս լուսանկարն արվել է 2017 թվականին։

Related image

Ջորջ Բուշ կրտսերը 2000 թվականին

George W

Բուշը 2009 թվականին՝ Սպիտակ տունը լքելուց որոշ ժամանակ առաջ

Bush fielding

Հիլարի Քլինթոնը 1993 թվականին ինչ-որ բան է շշնջում ամուսնու՝ Բիլ Քլինթոնի ականջին։

Hillary Clinton whispering

Քլինթոնը՝ 2000 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը ելույթ ունենալիս

Clinton giving

1988 թվականի հոկտեմբերին Ջորջ Բուշը մասնակցում էր նախագահական բանավեճին։ Այդ ժամանակ նա ակնոց կրելու կարիք դեռ չուներ։

Appearing without his

Բուշը՝ Կորեական պատերազմի հուշահամալիրում ելույթ ունենալիս, 1992 թվական, հունիս։

Bush addressing

1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանը մասնակցում է իր երդմնակալությանը։

President Ronald

Ռեյգանը 1989 թվականին, երբ վերադառնում էր ճամփորդությունից։

Reagan returning

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել