Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը երկրում երեք ամիս անց կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել է նախընտրական ծրագիրը: Դրանում ներառված է նաև առանձին գլուխ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, թեպետ նախընտրական ծրագրում շեշտադրված է Թուրքիայի հետ համագործակցության ոգին, սակայն Մերկելն իր քաղաքական թիմով դեմ է արտահայտվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը:

Ծրագրում մասնավորապես ասվում է. «Մենք մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ այդ երկիրը չի կատարել անդամակցության համար ներկայացված նախապայմանները: Բացի այդ՝ մենք խորը մտահոգություն ենք ապրում Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես՝ խոսքի ու մամուլի ազատության հարցերում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել