Բարձր աշխատավարձով աշխատանք գտնելն այսօր այդքան էլ հեշտ բան չէ, իսկ եթե ցանկանում եք աշխատել որևէ հեղինակավոր կազմակերպությունում, ապա պետք է պատրաստ լինեք հարցազրույցի ժամանակ դիմակայելու գործատուի խորամանկ հարցերին։

Այդպիսի հարցերին չարամտորեն մոտենալու փոխարեն փորձեք լինել հնարավորինս կրեատիվ և ցույց տվեք ձեր ողջ հմտությունները։

Ահա, թե ինչ հարցեր ձեզ կտան, եթե աշխատանքի ընդունվելու համար մասնակցեք համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հարցազրույցներին։

«Քանի՞ դաշնամուր կա Լեհաստանում»․ Boston Consulting Group, օգնականի թեկնածու։

candidate

«Եթե հնարավորություն ունենայիք ընտրել մի երգ, որը ձեր ողջ կյանքում կհնչեր ամեն անգամ, երբ ձեր սենյակ մտնեիք, ո՞ր երգը կլիներ այն»․ Google, գործակալ-ստրատեգիստի թեկնածու։

 could only choose one

«ԱՄՆ-ում ՄաքԴոնալդսը տարեկան քանի՞ Big Mac բուրգեր է վաճառում»․ Facebook, տվյալների պահպանման մասնագետի թեկնածու։

many Big Macs does

«Սեղանի թենիսի քանի՞ գնդակ կտեղավորվի այս սենյակում»․ LikedIn, վաճառքի պատասխանատուի թեկնածու։

 many ping

«Ընտրեք մի քաղաք և ասեք, թե մոտավորապես քանի՞ դաշնամուր լարող է այնտեղ աշխատում»․ Google, արտադրանքի մենեջերի թեկնածու։

city and estimate

«Որքա՞ն արժե Սիեթլ քաղաքում շենքի մեկ պատուհան լվալը»․ Facebook, օնլայն վաճառքի պատասխանատուի թեկնածու։

do you charge to wash

«Եթե ժամը 15։15 է, ապա որքա՞ն կլինի ժամն ու րոպեն ցույց տվող սլաքների կազմած անկյունը». Fast Enterprises, ծրագրերի իրականացման խորհրդատուի թեկնածու։

the angle between the hour

«Ինչպե՞ս կգնահատեք կովի արժեքը»․ Bain, օգնականի թեկնածու։

you evaluate the value

«Որքա՞ն է կշռում Լա Գվարդիայից Լոնդոնի Հիթրոու օդնավակայան թռչող համար 747 ինքնաթիռը»․ Bain, խոհրդատուի թեկնածու։

does a 747 plane taking

«Աշխարհում օրական քանի՞ երեխա է ծնվում»․ Apple, գլոբալ մատակարարման մենեջերի թեկնածու։

Related image

«Ո՞ր լիդերին եք ամենաշատը համակրում»․ Boston Consulting Group, գործակալի թեկնածու:

eader you admire most

«Եթե խոսեի ձեր ամենամոտ ընկերոջ հետ, ի՞նչ նա կասեր ձեր մասին, ձեր մեջ ինչի՞ վրա պետք է աշխատեք՝ բարելավվելու համար»․ Apple, կարմիր գոտու մասնագետի թեկնածու։

talking to your best friend

«Եթե ձեր մասին խոսեին ընդամենը մեկ նախադասությամբ, ո՞րը կլիներ այն». Google, գործակալ-ստրատեգիստի թեկնածու։

could be remembered

«Քանի՞ փոստատար կա այս քաղաքում»․ McKinsey, բիզնես վերլուծաբանի թեկնածու։

many postmen are in thi

«Եթե հենց հիմա ձեզ 1 միլիոն դոլար տամ, ի՞նչ կանեք»․ Google, գործակալ-ստրատեգիստի թեկնածու։

million right now

«Ինչպե՞ս Facebook-ը հասանելի կդարձնեիք կույր մարդկանց համար»․ Facebook, տվյալների պահպանման մասնագետի թեկնածու։

ou build Facebook for blind people

«Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու՝ լինել անտեսանելի կամ կարողանալ թռչել, ապա ո՞րը կլիներ ձեր ընտրությունը».  Microsoft, բարձրակարգ ապրանքների վաճառքի և գովազդի պատասխանատուի թեկնածու։

choice between two superpower

«Ո՞ր տարիքում կցանկանաք թոշակի անցնել»․ Adobe, ավագ դիզայների թեկնածու։

you want to retire

«Կյանքի այս փուլում նախընտրում եք սովորե՞լ, թե՞ գումար վաստակել»․ Google, ծրագրավորող-ճարտարագետի թեկնածու։

your life would you prefer earning

«Վերջին 4 տարիների ընթացքում ո՞րն է եղել ձեր ամենալավ օրը։ Իսկ ամենավա՞տը»․ Apple, ինժեների և ծրագրերի մենեջերի թեկնածու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել