Yerkir.am-ը գրում է.

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը 2016 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրեց, որ Անկախության 25-րդ տարեդարձին 41 նպատակային մշակութային ծրագեր են իրակացվել, մասնակցել են միջազգային մշակութային միջոցառումներին: Ըստ նախարարի՝ 2016թ-ին նախարարության համակարգի թանգարաններ են այցելել 712 382 հազար մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 48 227-ով: «12%-ի մասին է սա խոսում, ի դեպ, այս տարի հունվարից եռամսյակային ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ թանգարաններում ունենք 20-30% աճ, դեռ զբասաշրջանը շարունակվում է և միտում կա որոշ դեպքերում կարող ենք արձանագրել մինչև 45% աճ: Մասնավորպես Գառնիում ունենք 40%-ից ավելի աճ»,-ասաց նախարարը:

Ըստ նրա՝ ամրակայացվել է 2303 և վերկանգնվել 971 թանգարանային առարկա: Թանգարանայաին ֆոնդերը համալրվել են 9836 առարկայով՝ պեղումների, նվիրատվությունների արդյուքնում: Ամիրյանն ասաց, որ ֆոնդերում կուտակվել են բավական շատ թանգարանային նմուշներ, կարիք կա նոր թանգարաններ ստեղծելու, որ չմնան պահոցներում: Վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Դերենիկ Դեմիրճյան թանգարանի վերանորոգման աշխատանքները, Գորիսում՝ Սերո Խանզադյանի տուն- թանգարանի աշխատքները: Դսեղում Հովհ. Թումանայնի տուն-թանգարանում կառուցվում է ենթակառուցվածքներ՝ հուշանվերների խանութ, սանհանգույց և փոքրիկ հանգստի կետ:

«Ինչու, որովհտև ինչ էր կատարվում, եթե տուն-թանգարանի տոմսն արժեր 300 դրամ, այնտեղ չկար պարզ սանհանգույց և հարևան տան բակում սանհանգույցը հարևանը տրամադրում էր ճիշտ նույն գնով, ինչ տոմսն էր՝ 300 դրամ»,-ասաց նա:

Կինոյի ոլորտի մասին խոսելով նախարարն ասաց, որ քիչ մասնգետներ կան, ովքեր էլ խորհրդային շրջան են անցել և նոր չափանիշներին չեն տիրապետում, և ամենակարևորն է՝ լեզու էլ չգիտեն: Ամիրյանն ասաց, որ նախատեսում են կինոդպրոց բացել՝ վեցամսյա ծրագրով և հրավիրել միջազգային կինոընկերության մասնագետների՝ ինչպես օրինակ՝Նյու-Յորքֆիլմ ակադեմիայի հետ: Նախարարի խոսքով՝ տեխնիկական բազա էլ չկա, և եթե երկու լիամետրաժ ֆիլմ արտադրվի միաժամանակ՝ տեխնիկա չկա և որ հենց ֆիլմարտադրության ինստիտուտ ստեղծելով կփորձեն այդ հարցը լուծել, որի շրջանակում կկարողանան 8-10 ֆիլմ են ստեղծել: Ամիրյանը նաև նշեց, որ քանի, որ 4 կինոդահլիճ է գործում, 80-100մլն դրամի շրջանառություն են ապահովում մեկ ֆիլմը, այսինքն ինքնածածկում չի լինում, արդյուքնում որակը ցածր է լինում: Ըստ նրա՝ պետք է ստեղծեն հանրապետական կինոցանց, սպառման դաշտ՝ 30-40 կինոդահլիճ, որը կապահովի 400 մլն դրամ և դա կինոարտարդրողներին հնարավորություն կտա աճելու: «Հակառակ պարագյում կլինի նույնը ինչ գրահրատարակչության ոլորոտւմ , անընդհատ բյուջեի հաշվին»,-ասաց նա:

Ի դեպ, Արմեն Ամիրյանը նաև տոմսերի վաճառքի խնդրին անդրադաձավ և նշեց, թե քանի որ դպրոցներում տոմսերի գնումը ընկալվում է որպես կոռուպցիոն ռիսկ, խուսափելով եկել են որոշման, որ իրացնել պետք չի, պետք է նվիրել, հաշվի առնելով դահլիճների 10%-ի ազատ տեղեր կան և Երևանի քաղաքապետարանի հետ աբոնեմենտներ են ստեղծելու և նվիրելու երեխաներին որ հաղորդակցվեն ժամանակից արվեստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել