Մինչ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ցույց տալ իր երկրի առավելությունները, իր բանակը համարում է ամենամարտունակը և այլն, այդ ընթացքում մեկը մեկի հետևից իրենց երկիրը ինչպես կա, այդպես ներկայացնում են երիտասարդ ադրբեջանցիները:

Արդեն մի շարք երիտասարդ ադրբեջանցիներ ձերբակալվել են Իսլամական պետության ահաբեկիչների հետ համագործակցելու պատճառով: Նրանց մի մասն էլ բացահայատ հանդես են եկել կոչերով և ադրբեջանցիներին կոչ են արել միանալ իրենց ահաբեկչական շարժմանը և ըմբոստանալ:

Ռուսաստանում հիմա դատում են 1991 թվականին ծնված Միրմագիմեդտագի Ագաևին, ով մասնակցել է Սիրիայում իրականացվող ահաբեկչական գործողություններին:

Տվյալ ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը սեփական պետության համար կռվող զինվորներ է գնում, վարձկան զորքեր ու ահաբեկչական խմբավորումներ է բերում, իր երիտասարդ քաղաքացիները կռվում են Իսլամական պետության համար ու ավերածություններ են կատարում: Սա դեռ հերիք չէ, մնացածին էլ կոչ են անում միանան իրենց:

Այսպիսի երիտասարդ ահաբեկիչներով է հարուստ Իլհամ Ալիևի պատկերացրած լավագույն բանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել